Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Կապան քաղաքում գործող բանկի մասնաճյուղը. այն համալրվել է նորագույն տեխնոլոգիաներով, սարքավորումներով եւ հաճախորդներին հասանելի կլինի 24/7 աշխատանքային գրաֆիկով։
«Մենք տեւական ժամանակ է աշխատում ենք Կապան քաղաքում եւ այդ ընթացքում մենք կարողացել ենք գրանցել զգալի հաջողություններ, որն արդյունք է մեր բանկի կողմից սպասարկման որակի անընդհատ բարելավումը եւ մեր պրոդուկտների բավականին գրավիչ պայմանները: Շատ ուրախ եմ, որ վերաբրենդավորումից հետո մասնաճյուղը կներկայանա շատ ավելի նորաոճ, տեխնիկապես հագեցած տեսքով, որը մեզ հնարավորություն կտա շատ ավելի բարձորակ եւ արագ սպասարկում իրականացնել մեր հաճախորդների համար»,- ասել է Ֆասթ Բանկի «Կապան» մասնաճյուղի կառավարիչ Վահագն Վարդանյանը:
Բանկից հայտնում են, որ վերաբրենդավորված մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել համալիր բանկային ծառայություններից, գործարքներ իրականացնել բանկի տարածքում տեղադրված բանկոմատի եւ վճարային տերմինալի միջոցով:
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը: