Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի Մաշտոցի պողոտա 14/79 հասցեում գտնվող մասնաճյուղը։ Բանկի վերաբրենդավորված սրահը համալրվել է նորագույն տեխնոլոգիաներով՝ ավելի հարմարավետ դարձնելով հաճախորդների փորձառությունը։
«Էջմիածին քաղաքում գործող մեր վերաբացված մասնաճյուղը համալրվել է նոր եւ ժամանակակից սարքավորումներով: Պատրաստ ենք մեր բոլոր հաճախորդներին սիրով սպասարկել: Բանկային գործարքները, նշեմ, որ իրականացվում է 24/7 ռեժիմով՝ սկսած հաշիվների բացումից մինչեւ վարկավորման համար հայտերի ընդունում եւ ներդրումների իրականացում»,- ասել է Ֆասթ Բանկի Էջմիածին մասնաճյուղի կառավարիչ Էդգար Վահրադյանը:
Ֆասթ Բանկի մասնաճյուղում գործում է հերթի կառավարման համակարգ, վճարային տերմինալ, ինչը հնարավորություն կտա խնայել ժամանակը՝ կատարելով մի շարք բանկային գործարքներ առանց բանկի աշխատակցին մոտենալու:
«Նոր մասնաճյուղերի բացումը եւ արդեն իսկ գործող մասնաճյուղերի վերաբրենդավորման գործընթացը Ֆասթ Բանկի շարունակական նախաձեռնություններից է՝ ուղղված հաճախորդների սպասարկման որակի գերազանցությանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդը տոնել է ստեղծման 30-ամյակը:
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը
24.01.2025