Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում Երկաթուղայինների փողոց 2/2 հասցեում գտնվող մասնաճյուղը։
«Արթիկ քաղաքում մեր բանկի ծառայությունները մշտապես պահանջված են թե´ իրավաբանական, թե´ ֆիզիկական անձանց կողմից: Ուրախ ենք մեր հաճախորդներին սպասարկելու ժամանակակից ոճով կահավորված, լուսավոր ու գեղեցիկ այս սրահում: 24/7 ժամանակացույցով բանկային ծառայությունները մատուցելու ենք հյուրընկալ ու հարմարավետ միջավայրում»,- ասել է Ֆասթ Բանկի «Արթիկ» մասնաճյուղի կառավարիչ Հովսեփ Ալեքսանյանը:
«Ժամանակակից ոճով եւ տեխնոլոգիաներով կահավորված բանկը պատրաստ է նոր ներուժով բանկային ընդլայնված ծառայություններ մատուցել հաճախորդներին։
Թեպետ թվային բանկինգը սրընթաց զարգանում է եւ ֆինանսական գործարքների գերակշռող մասն իրականացվում է առցանց եղանակով, Ֆասթ Բանկի հաճախորդների կողմից շարունակվում է պահանջարկ վայելել իրական շփման միջոցով ֆինանսական խորհրդատվությունն ու հարմարավետ սպասարկումը մասնաճյուղերում»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:
Նշվում է, որ այս տարի Շիրակի մարզում Ֆասթ Բանկն ընդլայնել է իր մասնաճյուղային ցանցը՝ Գյումրիում բացելով բանկի «Անի» մասնաճյուղը:
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արթիկ քաղաքի մասնաճյուղը
17.12.2024