«Նորարար, ժամանակակից ոճով կահավորված ընդարձակ մասնաճյուղում հաճախորդները 24/7 գրաֆիկով կարող են օգտվել բանկի կողմից առաջարկվող ծառայություններից, կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ կամ ձեռք բերել պարտատոմսեր, կատարել վճարումներ, տարադրամի փոխարկում եւ այլն»,- ասել է Ֆասթ Բանկի «Ավան» մասնաճյուղի կառավարիչ Վահե Կեսոյանը:
«Ֆասթ Բանկը թվային լուծումների եւ առցանց գործիքակազմի հարստացմանը զուգահեռ շարունակում է իր մասնաճյուղերի արդիականացման եւ տեխնիկապես վերազինման գործընթացը:
Մասնաճյուղում առկա է հերթի էլեկտրոնային կառավարման համակարգ, հարմարավետ սպասասրահ, ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումներ, որոնք թույլ են տալիս իրականացնել կանխիկի մուտքագրում, կատարել վարկերի եւ կոմունալների վճարումներ:
Ֆասթ Բանկը` որպես «կանաչ» քաղաքականություն որդեգրած ընկերություն, այս մասնաճյուղում եւս ներդրել է առանց թղթի կիրառման մոտեցումը՝ ստորագրել փաստաթղթերը թվային եղանակով եւ ստանալ ու պահպանել դրանք էլեկտրոնային ձեւաչափով»,- ասվում է բակի հաղորդագրությունում:
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաեւ բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը: