2022-ի նոյեմբերին՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից բանկային գործունեություն ծավալելու լիցենզիա ստանալուց անմիջապես հետո, Ֆասթ Բանկը դիմել է Visa International համակարգի քարտերի թողարկման և սպասարկման լիցենզիա ստանալու համար։
2023-ի մայիսին Ֆասթ Բանկը Visa International համակարգի հետ սերտ համագործակցության ադյունքում ստացել է անդամակցության լիցենզիա։
«Ուրախ ենք այս կարևոր ձեռքբերման համար, քանի որ այս լիցենզիան մեզ թույլ է տալիս ևս մեկ քայլ կատարել բանկային պրոդուկտների ներդրման գործում և ավելի մոտենալ մեր նպատակներին։ Շարունակում ենք ակտիվ համագործակցել Visa-ի հետ քարտերի թողարկումն օր առաջ սկսելու համար»,-ասաց Ֆասթ Բանկի Քարտային տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Ռինա Հարությունյանը։
Visa International-ի անդամակցության լիցենզիայի ստացումից հետո Ֆասթ Բանկը սկսել է անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման, մասնավորապես՝ բանկոմատների տեղադրման աշխատանքները։
Բանկը շարունակում է քարտերի թողարկումը և սպասարկումը հնարավորինս սեղմ ժամկետում սկսելու համար սերտորեն աշխատել Visa-ի հետ։ Ֆասթ Բանկը նաև ակտիվ աշխատանքներ է տանում բանկային այլ պրոդուկտների մշակման և ներդրման ուղղությամբ։
«Ֆինտեխ ընկերությունների հետ համագործակցությունը հիմնարար դեր է կատարում Visa-ի համար ոչ միայն բիզնեսի զարգացման տեսակետից, այլև որպես ուղիղ ճանապարհ՝ ճկուն և հավակնոտ մասնակիցների հետ համատեղ նորարարական լուծումներ ներդնելու համար։ Visa֊ի մեծ փորձը վճարումների ոլորտում և տեխնոլոգաների լայն կիրառումը ֆինանսական ոլորտի նոր խաղացողների նորարարական ԴՆԹ֊ի հետ միասին, անխուսափելիորեն կհանգեցնի առաջադեմ արտադրանքների ստեղծմանը։ Մենք հավատում ենք, որ Ֆասթ Բանկը Հայաստանում հենց այդպիսի գործընկեր է»,- ասաց Ուկրաինայում, ԱՊՀ երկրներում և Հարավ-Արևելյան Եվրոպայում Visa-ի Ռազմավարական գործընկերության, Ֆինտեխ և Վենչուրային դեպարտամենտի ավագ տնօրեն Եվգենի Լիսնյակը։
Visa Inc.-ի մասին
Visa-ն (NYSE: V) թվային վճարումների համաշխարհային առաջատարն է, որը հեշտացնում է գործարքները սպառողների, վաճառողների, ֆինանսական հաստատությունների և պետական կառույցների միջև ավելի քան 200 երկրներում և տարածքներում: Մեր առաքելությունն է կապել աշխարհը ամենանորարար, հարմար, հուսալի և անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ հնարավորություն տալով անհատներին, բիզնեսներին և տնտեսություններին բարգավաճել: Մենք հավատում ենք, որ տնտեսությունները, որոնք ընդգրկում են բոլորին ամենուրեք, նաև բարձրացնում են բոլորին և ամենուրեք, և կարծում ենք, որ ապագայում փողերի շարժի հիմքը հասանելիությունն է։
Իմացեք ավելին Visa.com կայքում: