Օգոստոսի 1-3-ը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ անցկացվեց Ազգային երիտասարդական համաժողովը: Այն կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից: Համաժողովի գլխավոր գործընկերը Ֆասթ Բանկն էր։
Ազգային երիտասարդական համաժողովի երեք օրերն ընթացան ինտերակտիվ և ներառական ձևաչափով, որի ընթացքում տեղի ունեցան պանելային նիստեր, քննարկումներ, հանդիպումներ, պրեզենտացիաներ, աշխատաժողովներ, ինչպես նաև էքսպոներ, կապերի հաստատման և մշակութային միջոցառումներ:
Որպես գլխավոր գործընկեր՝ Ֆասթ Բանկի համար կարևոր է սփյուռքի հայ երիտասարդության՝ Հայաստանի զարգացման գործընթացին մասնակցությունը, միմյանց հետ կապեր հաստատելու այս բացառիկ հնարավորությունը:
Մանրամասները տեսանյութում՝