Ֆասթ Բանկը հոկտեմբերի 4-7-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում իր մասնակցությունն է ունենում DigiTec 2024 տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսին որպես ֆինտեք հովանավոր։
Այս տարի Ֆասթ Բանկը հանդես է գալիս «Բացահայտի՛ր աշխարհը մեր աչքերով» խորագրի ներքո եւ այցելուներին կներկայացնի իր թվային նորարարական պրոդուկտները։
Ֆասթ Բանկի տաղավարի բացումն ազդարարվել է առանձնահատուկ ներկայացումով՝ ոգեշնչված նոր թողարկված ԱԿՆքարտերի մտահղացմամբ։ Այցելուները կարող են տեղում հայտ լրացնել օրերս թողարկված նոր ԱԿՆքարտեր ձեռք բերելու համար։ DigiTec 2024 չորսօրյա ցուցահանդեսին ընդառաջ՝ բանկն իր տաղավար այցելած եւ հավելվածը ներբեռնած օգտատերերին անվճար կտրամադրի Վիզա Գոլդ քարտեր։
Ֆասթ Բանկի տաղավարի այցելուներին կներկայացվի նաեւ ֆինանսաբանկային ոլորտում առաջին եւ եզակի՝ Temp անգրավ բիզնես վարկը, որը տրամադրվում է առանց բիզնեսի վայր այցելության՝ օնլայն հարցաշարի լրացման արդյունքների հիման վրա։ Ցուցահանդեսի մասնակիցներին հնարավորություն կընձեռվի տեղում դիմել օնլայն բիզնես վարկի եւ անմիջապես ստանալ պատասխանը։
Ֆասթ Բանկը նաեւ ստեղծել է առաջին՝ հայերեն խոսքը տեքստի վերածող StT (Speech to text) մոդելը, որը ձեւավորվել է բանկի կողմից մշակված «Խոսափող» հավելվածի տվյալների շտեմարանի հիմքի վրա։ StT մոդելն աշխատում է մեքենայական ուսուցման՝ ML ալգորիթմով։ Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն ունեն տեղում փորձարկել մոդելը եւ տեսնել դրա հնարավորությունները։
Ֆասթ Բանկի տաղավարի այցելուները կարող են զեղչեր ձեռք բերել բանկում գործող, տարածաշրջանում եզակի, ամբողջությամբ ռոբոտացված պահատուփերի ծառայությունից։ Բանկի տաղավարում սպասվում են հետաքրքրաշարժ քուիզեր եւ անակնկալներ։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում եւ առաջին հայկական բանկն է, որն ունի գործող մասնաճյուղ Fastexverse վիրտուալ տարածքում։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը։