ՀՀ ԿԲ նախագահի 11.09.2024թ․-ի թիվ 1/354 Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը։
Բանկը 2024 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 28-ը նախատեսում է տեղաբաշխել դրամային, դոլարային և եվրոյով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, համապատասխանաբար՝ 10.25%, 6.25% և 5.25% տարեկան եկամտաբերությամբ։
Ֆասթ Բանկի կողմից կտեղաբաշխվեն 4մլրդ․ ՀՀ դրամ, 6 մլն․ ԱՄՆ դոլար և 2 մլն եվրո թողարկման ընդհանուր ծավալով և 100.000 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար և 100 եվրո անվանական արժեքով պարտատոմսեր։ Պարտատոմսերը թողարկվում են 3 տարի մարման ժամկետով, արժեկտրոնի եռամսյակային վճարման պարբերականությամբ։
Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Ֆասթ Բանկի 34 մասնաճյուղերից և «Դայմենշն» ՓԲԸ-ից : Արժեթղթային հաշվի առկայության դեպքում՝ լրացնելով հայտ-հանձնարարականը և մինչև տվյալ օրվա ժամը 15։30-ը պարտատոմսերի ձեռք բերման գումարը ապահովելով Բանկի տրամադրված հաշվեհամարներին ՝ պարտատոմսի գինը հաշվարկվում է տվյալ օրով։ 15:30-ից հետո կատարված փոխանցումների դեպքում՝ վճարվող գումարի չափը հաշվարկվում է տվյալ օրվան հաջորդող աշխատանքային օրվա պարտատոմսի գնով։ Արժեթղթային հաշվի բացակայության դեպքում, հաշիվը բացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պարտատոմսերի ձեռքբերումը իրականացվում է հաջորդ աշխատանքային օրվա գնով։ Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ, ինչպես նաև բանկային հաշիվների տվյալները։
Ձեռք բերված պարտատոմսերի վերաբերյալ տեղեկությունները հաճախորդներին տրամադրում է այն ներդրումային ծառայություններ մատուցող անձը, որի մոտ հաճախորդը բացել է իր արժեթղթերի հաշիվը (դեպո հաշիվը)։
Ֆիզիկական անձանց ցուցակված պարտատոմսերից ստացված եկամուտներն ազատված են եկամտահարկից և երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։