ՀՀ ԿԲ նախագահի 09.08.2023թ-ի թիվ 1/408Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը։
Բանկը 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2024 թվականի հունիսի 7-ը նախատեսում է տեղաբաշխել 11% դրամային տարեկան եկամտաբերությամբ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։
49 օրվա ընթացքում կտեղաբաշխվեն 2 մլրդ ՀՀ դրամ ծավալով և 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով պարտատոմսեր։ Պարտատոմսերը թողարկվում են 30 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնային եռամսյակային վճարման պարբերականությամբ։
Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Ֆասթ Բանկի 33 մասնաճյուղերից, «Դայմենշն» ՓԲԸ-ից կամ այլ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններից՝ լրացնելով հայտ-հանձնարարականը և մինչև տվյալ օրվա ժամը 15։30-ը գումարը փոխանցելով տրամադրված հաշվեհամարներին։ Նշված ժամից հետո կատարված փոխանցումները մուտքագրված կհամարվեն հաջորդ աշխատանքային օրը։ Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ, ինչպես նաև բանկային հաշիվների տվյալները։
Ձեռք բերված պարտատոմսերի վերաբերյալ տեղեկությունները հաճախորդներին տրամադրում է այն ներդրումային ծառայություններ մատուցող անձը, ում մոտ հաճախորդը բացել է իր արժեթղթերի հաշիվը (դեպո հաշիվը)։
Ֆիզիկական անձանց ցուցակված պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են եկամտային հարկից և երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից հետևյալ պայմաններով՝
եթե նույն բանկում անձն ունի՝
- Միայն ՀՀ դրամով պարտատոմսեր (ավանդի առկայության դեպքում հաշվի է առնվում նաև դրա ծավալը) երաշխավորվում է 16 միլիոն ՀՀ դրամը,
- Միայն արտարժույթի դեպքում՝ 7 միլիոն ՀՀ դրամին համարժեք արտարժույթը,
- Ե՛վ դրամային, և՛ արտարժութային պարտատոմսեր ունենալու դեպքում՝ 7 միլիոն ՀՀ դրամը գերազանցելիս երաշխավորվում է միայն դրամային պարտատոմսը 16 միլիոն ՀՀ դրամի չափով,
- Ե՛վ դրամային, և՛ արտարժութային պարտատոմսեր ունենալու դեպքում՝ 7 միլիոն ՀՀ դրամից պակաս լինելու դեպքում, դրամայինը երաշխավորվում է ամբողջությամբ, իսկ արտարժութայինը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային պարտատոմսի տարբերության չափով։
ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՆՈՐ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ՀՀ դրամ |
|
Դասը |
Անվանական արժեկտրոնային |
Անվանական արժեք |
100,000 ՀՀ դրամ |
Տվյալ սերիայի թողարկման ընդհանուր ծավալը |
2,000,000,000 ՀՀ դրամ |
Թողարկվող պարտատոմսերի քանակ |
20,000 հատ |
Շրջանառության ժամկետ |
30 ամիս |
Արժեկտրոնային տարեկան տոկոսային եկամտաբերություն |
11% |
Արժեկտրոնների վճարման պարբերականություն |
Եռամսյակային |
Թողարկող |
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ |
Տեղաբաշխող |
«Դայմենշն» ՓԲԸ |
Բանկը ձեռնպահ է մնում հաճախորդների միջև շահերի բախումից՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերի պաշտպանությանը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՍՊԱՌՈՂԸ: Ֆինանսական կազմակերպությունը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ սպառողի վնասները, եթե դրանք չեն պատճառվել ֆինանսական կազմակերպության կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում։
Կից Ծրագրային ազդագիրը՝
|
|
Ծրագրային ազդագրի ձեռքբերման համար կարող եք դիմել Ֆասթ Բանկ կամ «Դայմենշն» ՓԲԸ։