Նոր, հարմարավետ միջավայր, տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ․ Ֆասթ Բանկի «Կոմիտաս» մասնաճյուղը վերաբրենդավորումից հետո ամբողջովին նոր ոճով է ներկայանում իր հաճախորդներին։
«Հաճախորդների համար լավագույն բանկային փորձառություն ապահովելը մեր գլխավոր նպատակներից մեկն է։ Ուստի, շարունակում ենք մասնաճյուղային ցանցի վերազինման աշխատանքները և ուրախությամբ տեղեկացնում ենք, որ վերաբրենդավորումից հետո «Կոմիտաս» մասնաճյուղն արդեն նոր, ավելի հարմարավետ միջավայրում է ընդունելու մեր հաճախորդներին։ Վստահ ենք, որ նրանք կգնահատեն այս կարևոր փոփոխություներն ու մեծ բավականություն կստանան այստեղ սպասարկվելիս»,-նշել է Ֆասթ Բանկի ռեգիոնալ մենեջեր Մհեր Հարությունյանը։
Բանկն ակտիվորեն աշխատում է առցանց սպասարկման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ, միևնույն ժամանակ կարևորվում է գործող մասնաճյուղերի վերաբրենդավորումը և նոր մասնաճյուղերի բացումը թե՛ Երևանում, թե՛ մարզերում։
Մանրամասները՝ տեսանյութում։