«Ընկերությունն ակտիվորեն շարունակում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը, այդպիսով նպաստելով երկրում տնտեսական ակտիվությանը: Մասնաճյուղային ցանցի աշխարհագրությունը, մատուցվող ծառայությունների ձեւաչափը մշակվում է հաշվի առնելով յուրաքանչյուր հաճախորդի ակնկալիքները։ «Հարավ-Արեւմտյան» մասնաճյուղը Երեւանում ընկերության արդեն 12-րդ մասնաճյուղն է եւ 25-րդը՝ Հայաստանում:
Մասնաճյուղում մատուցվող ծառայությունները հաճախորդներին հասանելի կլինեն շուրջօրյա, շաբաթը 7 օր։ Ընդարձակ եւ ժամանակակից սրահը հաճախորդների համար կապահովի հարմարավետ ու արագ սպասարկում:
Մանրամասները տեսանյութում.