Ֆասթ Բանկը մեկնարկել է «Փոխարկիր և փոխանցիր» ակցիան, որի շրջանակներում մինչև 31.05.2024թ․-ը սահմանել է SWIFT համակարգի միջոցով փոխանցումների հատուկ սակագին՝ 1000 ՀՀ դրամ ՌԴ ռուբլիով և 5000 ՀՀ դրամ՝ ԱՄԷ դիրհամով, վրացական լարիով, չինական յուանով և այլ արժույթներով փոխանցումների համար։ Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում, ապա առնվազն փոխարկված գումարի չափով SWIFT համակարգով միջազգային փոխանցում։ Սակագինը գործում է Արաբական Միացյալ Էմիրություններ, Վրաստան, Ռուսաստան, Չինաստան և այլ ուղղություններով OUR տարբերակով դրամական փոխանցումների համար։
Միջազգային փոխանցումներ կարելի է կատարել Ֆասթ Բանկի 24/7 գրաֆիկով գործող մասնաճյուղերում։