Հունիսի 1 կրկնակի տոն Ֆասթ Կրեդիում:
Մենք նշում ենք երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը և «Գյումրի» մասնաճյուղի գործունեության 7-ամյակը:
Մասնաճյուղն իր գործունեությունը սկսել է 01.06.2011թ-ին, որտեղ աշխատել են ընդամենը 4 աշխատակից:
Մասնաճյուղի աշխատակիցներն իրենց միասնական, թիմային աշխատանքի շնորհիվ 7 տարիների ընթացքում ձեռք են բերել բազում հավատարիմ հաճախորդների վստահությունը և այսօր պարզ և արագ սկզբունքը չխախտելով՝ 17 աշխատակիցներ շարունակում են իրենց վստահելի աշխատանքը:
Հ.Գ. Շնորհավորում ենք «Գյումրի» մասնաճյուղի ամբողջ անձնակազմին և մաղթում նորանոր ձեռքբերումներ: