Սեպտեմբերի 20-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեղի ունեցավ «Ֆասթ» բրենդի կայացման և զարգացման 30-ամյակին նվիրված միջոցառում:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի, գործընկերներ կազմակերպությունների ներկայացուցիչներ, «Ֆասթի» աշխատակիցներ և այլ հյուրեր: «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի խորհրդի նախագահ, «Ֆասթ Բանկ»-ի
խորհրդի նախագահ Վահե Բադալյանը ներկայացրեց ընկերության հիմնադրման պատմությունը.
«Նախ ուզում եմ նշել, որ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հիմնադրվել է հորս՝ Ռոմիկ Բադալյանի, իմ, և եղբորս՝ Վիգեն Բադալյանի կողմից 1989թ-ին: Մեր բոլոր հաջողությունները՝ մեր երեքի հավասար ու փոխլրացնող աշխատանքի արդյունքն են: Երեսուն տարվա հետևողական ու նվիրված աշխատանքի արդյունքում՝ այսօր հնարավորություն ունենք ձեր հետ միասին նշելու «Ֆասթ»-ի երեսուն ամյակը»։
Վահե Բադալյանը խոսեց նաև «Ֆասթի» գործունեության երեսուն տարվա կարևոր ձեռքբերումներից և հաջողություններից՝ ընդգծելով, որ «Ֆասթ Բանկը» շարունակում է մասնաճյուղերի քանակի ընդլայնումը, մեծացնում վարկային պորտֆելը, բարելավում սպասարկման որակը և կորպորատիվ կառավարման համակարգի ներդրման ուղղությամբ հետևողական աշխատանք տանում՝ ամրապնդելով իր տեղը Հայաստանի լավագույն բանկերի շարքում։
«Ֆասթ Բանկի մասնաճյուղերի ընդհանուր քանակը արդեն հասել է 34-ի, և ևս 8-ը գտնվում են շինարարության փուլում, այսօր Ֆասթը 10 մասնաճյուղ ունի Անգլիայում, և ևս 4-ը կավելանան տարեվերջին։ Շուտով կստանանք լիցենզիա և արդեն կլինենք նաև Հնդկաստանում։ Մեկ անգամ չէ, որ նշել եմ, մեր կարևորագույն նպատակը՝ Ֆասթ Բանկը դարձնել համաշխարհային հայկական գլոբալ բանկ, որը ներկայացված կլինի աշխարհի տասնյակ երկրներում։ Առաջնորդվելով այդ գաղափարի իրագործմամբ, մենք անում ենք հնարավորը՝ որպեսզի այն իրականություն դարձնենք»,-նշեց Վահե Բադալյանը։
Հավելենք նաև, որ այս տարվա առաջին 6 ամսվա տվյալներով Ֆասթ Բանկը Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցնում է 56-րդ հորիզոնականը՝ վճարելով 2.76 մլրդ դրամ: Այս տարվա ութամսվա ընթացքում «Ֆասթ Բանկը» գրանցել է հետևյալ հաջողությունները.
- Բանկի ակտիվներն աճել են 81 մլրդ դրամով, հասնելով 198.2 մլրդ-ի՝ աճ 69%,
- Վարկային պորտֆելն աճել է 62 մլրդ-ով, հասնելով 154 մլրդ դրամի՝ աճ 67 %։
- Պարտավորությունները աճել են 68 մլրդ-ով՝ կազմելով շուրջ 131 մլրդ, դրամ՝ աճ 108 %:
- Ավանդային պորտֆելն աճել է 54 մլրդ-ով, հասնելով 89 մլրդ-ի, աճը՝ 154 % :
- Կանոնադրական կապիտալը բաժնետերերի կողմից կողմից համալրվել է 10 մլրդ դրամով, իսկ սեփական կապիտալը աճել է 14 մլրդ դրամի չափով և այն այժմ 68 մլրդ դրամ է:
Թվարկված առաջին 4 ցուցանիշների աճի տեմպով «Ֆասթ Բանկը» շուկայի առաջին տեղում է:
Միջոցառման ընթացքում հայտարարվեց նաև «Ֆասթի» նոր ձեռքբերման մասին՝ հոկտեմբերի 1-ից «Ֆասթ Բանկը» սկսում է բանկային՝ «Ակնքարտերի» տրամադրումը: Քարտերի արտաքին տեսքի հիմքում մեծ գաղափար է ներդրվել՝ օգտագործելով մարդկային աչքը, որն ինչպես ընդունված է ասել՝ մարդու հոգու հայելին է:
«Ֆասթ» բրենդն իր 30 տարվա գործունեության ընթացքում մշտապես մեծ ուշադրություն է դարձրել բարեգործությանը: «Ֆասթ Բանկը», որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, ծանոթ լինելով Հայաստանի մշակութային ոլորտի առկա խնդիրներին, շարունակաբար աջակցում է դրանց լուծմանը:
Միջոցառման մեկնարկը վստահվել էր աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանին, իսկ այն եզրափակվեց հատուկ անակնկալով. ներկաները վայելեցին հանրահայտ հոլանդացի երգչուհի Կովաչի և նրա նվագախմբի բացառիկ կատարումները: