Գյումրիում` Պ. Սևակ 13 հասցեում, բացվեց Ֆասթ Բանկի «Անի» մասնաճյուղը, որը երրորդն է Շիրակի մարզում և 34-րդը՝ Հայաստանում։ «Անի» մասնաճյուղում, ինչպես և Ֆասթի մյուս բոլոր մասնաճյոyւղերում, աշխատելու են 24/7 գրաֆիկով, սպասարկման բարձր ստանդարտներով և, իհարկե, ժպիտով։
«Անի» մասնաճյուղը կմատուցի բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ՝ հաճախորդներին տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն և բարձրակարգ սպասարկում:
-/Խոսք/ Վստահ ենք, որ այս մասնաճյուղի անհրաժեշտությունը քաղաքում կար։ Գյումրին հանրապետության՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է, և այստեղ մեր հաճախորդները մշտապես ակտիվ են։ Դա մեզ խթանում է է՛լ ավելի բարձրացնելու սպասարկման որակն ու է՛լ ավելի ընդլայնելու մասնաճյուղերի ցանցը։
Ֆասթ Բանկի «Անի» մասնաճյուղը հագեցած է նորագույն սարքերով, սպասարկման նորարար լուծումներով: Բանկում վստահ են՝ հաճախորդների համար ստեղծելու են ֆինանսական գործարքների՝ նոր որակի փորձառություն։
Բանկը շարունակում է աշխատել առցանց սպասարկման հնարավորությունների ընդլայման ուղղությամբ՝ կարևորելով գործող մասնաճյուղերի վերաբրենդավորումը և նոր մասնաճյուղերի բացումը թե՛ Երևանում, թե՛ մարզերում: