7 օր շարունակ կապուտակ Սևանի հարավ-արևելյան ափին՝ Հայաստանի, աշխարհի 30 երկրների սկսնակ և զարգացող 120 ստարտափ թիմեր փորձի փոխանակման, նոր կապեր հաստատելու, տարբեր բիզնես քննարկումների մասնակցելու և սովորելու հնարավորութուն ունեցան։
Հուլիսի 23-29-ը սամմիթը հյուրընկալել էր ավելի քան 10,000 մասնակիցների, 200 բիզնես էքսպերտների ու մենթորների։
Որպես թվային լուծումների մշակման ակտիվ փուլում գտնվող բանկ՝ Ֆասթի համար կարևոր էր լինել Հայաստանում ստարտափ էկոհամակարգի ձևավորման և զարգացման գործում լուրջ դերակատարում ունեցող այս ֆորումի ռազմավարական գործընկերը, խրախուսել նորարարական ու կրթական գաղափարները, աջակցել մասնակիցներին։
Հագեցած 7 օրերի ընթացքում Բանկի թիմը մասնակիցների հետ կիսեց բիզնես ֆորումի մթնոլորտը, ակտիվ մասնակցություն ունեցավ սամմիթի անցուդարձին։
Բանկը ստանձնել էր նաև Starter Find Battle-ում առաջին տեղը զբաղեցնող ստարտափին մրցանակ հանձնելու հաճելի պատասխանատվությունը․ սամմիթի փակման արարողության ժամանակ Remold-ին հանձնվեց 5,000 ԱՄՆ դոլար մրցանակը։
Այս տարի սամմիթին որպես գործընկեր միացել էր նաև Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը։
Մանրամասները տեսանյությում՝