«Բալետ 2021» հիմնադրամի նախաձեռնությամբ և Ֆասթ Բանկի աջակցությամբ հունիսի 15-ին՝ ժամը 19։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» բալետի և Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետի պրեմիերան։ «Շերբուրգյան հովանոցներ» բալետը Միշել Լեգրանի արդեն սիրված երաժշտության ժամանակակից մեկնաբանությունն է՝ սյուժեի, պարի և բեմական հագուստի յուրահատուկ ձևավորմամբ, որն ասես բարձր նորաձևության ցուցադրություն լինի: Իսկ «Լա Բոհեմ» բալետային ներկայացումը, որը բեմադրվել է դեռևս 2017 թվականին, ստեղծվել է մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 12 երգերի հիման վրա: Բալետի հայաստանյան պրեմիերային ներկա է եղել նաև ինքը՝ լեգենդը։ «Լա Բոհեմ»-ը հանդիսանում է Ազնավուրի կերպարի, անցած կյանքի և զգացմունքների մետաֆորան: Խորհրդանշական է, որ բալետը վերականգնվում է Ազնավուրի հոբելյանական տարում և լավագույնս կհամալրի նրա ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Բալետային ներկայացումները բեմադրել է ՀՀ ժողովրդական արտիստ, ճանաչաված բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը:
Ժամանակակից բալետների միջոցով երաժշտության հսկաների՝ Ազնավուրի և Լեգրանի ժառանգությունը կներկայացվի ինչպես երիտասարդ, այնպես էլ երկրպագուների ավագ սերունդներին, ովքեր հնարավորություն կունենան վերագտնելու նրանց նոր լույսի ներքո:
Ֆասթ Բանկի կողմից մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում և հանդիսանում է Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ պատասխանատվության կարևոր մաս: