Հունվարի 28-ին նշվեց Հայոց բանակի կազմավորման 27-ամյակը: Պատերազմի ու խաղաղության այս տարիների ընթացքում, ցավոք, չի հաջողվել հասնել բացարձակ խաղաղության: Ամեն տարի մեր բանակում շարունակում են գրանցվել զոհեր և դժբախտ պատահարներ:
Զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցություն տրամադրելու նախաձեռնությունը Բադալյանների ընտանիքը սկսել է 2014 թվականից:
Իսկ 2017 թվականի դեկտեմբերից, մեկական միլիոն դրամ ստացան նաև նախաձեռնության մեկնարկից մեկ տարի առաջ` 2013 թվականին զոհվածների ընտանիքները:
Այս տարի ևս Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանները շարունակեցին արդեն ավանդույթ դարձած բարեգործական նախաձեռնությունը:
2018 թվականի զոհվածների թվին այս անգամ էլ ավելացվեցին 2012 թվականին զոհված զինծառայողների ընտանիքները: Ընդհանուր 85 ընտանիքներից յուրաքանչյուրը ստացավ մեկ միլիոն դրամ:
85 միլիոն ընդհանուր գումարի չափով նախատեսված օգնությունն ընտանիքներին տրամադրվեց հենց իրենց բնակարաններում:
Հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած երիտասարդները զոհվել են մեր խաղաղ ու զարգացած ապագայի, մեր երազած Հայաստանի համար, նրանց սխրանքն անգնահատելի է:
Նրանց քաջությամբ է, որ լարված իրավիճակը երբեք պայթունավտանգ չի դառնում ու կարողանում ենք հակառակորդին պարտադրել խաղաղություն:
Բադալյանների ընտանիքը մեր սահմանների ու մեր խաղաղության պաշտպանների կողքին է:
Համոզված ենք, որ կգա մի ժամանակ, երբ մենք կհասնենք հավերժ խաղաղության: