«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման վերաբերյալ
2020 թվականի հուլիսի 9-ին տեղաբաշխվելու են «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային դրամային և դոլարային պարտատոմսերը «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում, ստանդարտ փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով, որը կարգավորվում է «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բորսա) «Կորպորատիվ արժեթղթերի տեղաբաշխման կազմակերպման կանոններով»: Ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի 03.07.2020թ-ի թիվ 1/368Ա որոշմամբ։
Որպես տեղաբաշխող հանդես է գալու «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն։ Պարտատոմսերում ներդրումներ կատարողների նկատմամբ սահմանափակումներ չկան: Պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդին անմիջապես կարող են մասնակցել միայն «Հայաստանի Ֆոնդային Բորսա» ԲԲԸ (այսուհետ՝ Բորսա) անդամները, որոնց ցանկը հասանելի է Բորսայի պաշտոնական կայքում՝ https://amx.am/am/25/membership/26/members-market-participants։
Բորսայի անդամ չհանդիսացող ներդրողները կարող են աճուրդին մասնակցել Բորսայի անդամների միջոցով` վերջիններիս կողմից սահմանված կարգով և պայմաններով:
|
Առաջին տրանշ |
Երկրորդ տրանշ |
Արժեթղթի դասը, տեսակը |
Անվանական արժեկտրոնային պարտատոմս |
Անվանական արժեկտրոնային պարտատոմս |
Արժեթղթի ձևը |
Ոչ փաստաթղթային |
Ոչ փաստաթղթային |
Թողարկման արժույթը |
ՀՀ դրամ |
ԱՄՆ դոլար |
Արժեթղթերի քանակը |
40,000 (քառասուն հազար) |
40,000 (քառասուն հազար) |
Արժեթղթերի անվանական արժեքը (արժույթը) |
10,000 (տասը հազար) ՀՀ դրամ |
100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլար |
Արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը |
400,000,000 (չորս հարյուր միլիոն) ՀՀ դրամ |
4,000,000 (չորս միլիոն) ԱՄՆ դոլար |
Արժեկտրոնային եկամտաբերություն |
10% տարեկան |
6.5% տարեկան |
Արժեկտրոնի վճարման պարբերականությունը |
կիսամյակային |
կիսամյակային |
Շրջանառության ժամկետը |
36 ամիս |
36 ամիս |
Թողարկման հիմնական պայմաններն են՝
Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարներով՝ +(374 10) 510 000 /1070/ /1071/, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ հետևյալ հեռախոսահամարով՝ +(374 60) 757 000 կամ այցելել http://www.fastcredit.am/ և http://www.armswissbank.am/ պաշտոնական ինտերնետային կայք: