Վահե և Վիգեն Բադալյաններին պատկանող Ֆասթ Կրեդիտ Կապիտալ ընկերությունը, հավատարիմ մնալով որդեգրած ռազմավարությանը, շարունակում է բարեգործական գործունեությունը:
Այս անգամ ընկերությունն օժանդակություն է ուղղել Արցախ՝ նպատակ ունենալով այս անչափ կարեւոր իրավիճակում լինել անպարտ բանակի կողքին, աջակցել ՀՀ եւ Արցախի զինված ուժերին։
Այսպիսով, Բադալյաններին պատկանող Ֆասթ Կրեդիտ ընկերությունը 100 մլն դրամ է փոխանցել Համահայկական հիմնադրամ` ի աջակցություն խաղաղության և հաղթանակի համար մարտնչող ՀՀ պաշտպանական բանակի:
Բարեգործությունը միտված է ամրապնդելու հայ ժողովրդի անվտանգության խորհրդանիշ հայոց բանակի մարտունակությունը։