ՀՀ ԿԲ նախագահի 09.08.2023թ-ի թիվ 1/408Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը։
Բանկը 2023 թվականի օգոստոսի 28-ից մինչև հոկտեմբերի 12-ը նախատեսում է տեղաբաշխել 11.5% դրամային և 6.25% դոլարային տարեկան եկամտաբերությամբ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։
45 օրվա ընթացքում կտեղաբաշխվեն 4 մլրդ ՀՀ դրամ և 2 մլն ԱՄՆ դոլար ծավալով, համապատասխանաբար 100,000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքներով պարտատոմսեր։ Պարտատոմսերը թողարկվում են 27 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնային եռամսյակային վճարման պարբերականությամբ։
Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Ֆասթ Բանկի 30 մասնաճյուղերից, «Դայմենշն» ՓԲԸ-ից կամ այլ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերությունից՝ լրացնելով հայտ-հանձնարարականը և մինչև տվյալ օրվա ժամը 15։30-ը գումարը փոխանցելով տրամադրված հաշվեհամարներին։ Նշված ժամից հետո կատարված փոխանցումները մուտքագրված կհամարվեն հաջորդ աշխատանքային օրը։ Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ, ինչպես նաև բանկային հաշիվների տվյալները։
Ձեռք բերված պարտատոմսերի վերաբերյալ տեղեկությունները հաճախորդներին տրամադրում է այն ներդրումային ծառայություններ մատուցող անձը, ում մոտ հաճախորդը բացել է իր արժեթղթերի հաշիվը (դեպո հաշիվը)։
Ֆիզիկական անձանց պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են եկամտային հարկից և երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից հետևյալ պայմաններով՝
եթե նույն բանկում անձն ունի՝
- Միայն ՀՀ դրամով պարտատոմսեր (ավանդի առկայության դեպքում հաշվի է առնվում նաև դրա ծավալը) երաշխավորվում է 16 միլիոն ՀՀ դրամը,
- Միայն արտարժույթի դեպքում ՝ 7 միլիոն ՀՀ դրամին համարժեք արտարժույթը,
- Ե՛վ դրամային, և՛ արտարժութային պարտատոմսեր ունենալու դեպքում ՝ 7 միլիոն ՀՀ դրամը գերազանցելիս երաշխավորվում է միայն դրամային պարտատոմսը 16 միլիոն ՀՀ դրամի չափով,
- Ե՛վ դրամային, և՛ արտարժութային պարտատոմսեր ունենալու դեպքում ՝ 7 միլիոն ՀՀ դրամից պակաս լինելու դեպքում, դրամայինը երաշխավորվում է ամբողջությամբ, իսկ արտարժութայինը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային պարտատոմսի տարբերության չափով։
ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
|
ՀՀ դրամ |
ԱՄՆ դոլար |
Դասը |
Անվանական արժեկտրոնային |
|
Անվանական արժեք |
100,000 ՀՀ դրամ |
100 ԱՄՆ դոլար |
Տվյալ սերիայի թողարկման ընդհանուր ծավալը |
4,000,000,000 ՀՀ դրամ |
2,000,000 ԱՄՆ դոլար |
Թողարկվող պարտատոմսերի քանակ |
40,000 հատ |
20,000 հատ |
Շրջանառության ժամկետ |
27 ամիս |
27 ամիս |
Արժեկտրոնային տարեկան տոկոսադրույք |
11․5% |
6․25% |
Արժեկտրոնների վճարման պարբերականություն |
Եռամսյակային |
Եռամսյակային |
Թողարկող |
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ |
|
Տեղաբաշխող |
«Դայմենշն» ՓԲԸ |
Բանկը ձեռնպահ է մնում հաճախորդների միջև շահերի բախումից՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերի պաշտպանությանը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՍՊԱՌՈՂԸ: Ֆինանսական կազմակերպությունը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ սպառողի վնասները, եթե դրանք չեն պատճառվել ֆինանսական կազմակերպության կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում։
Կից Ծրագրային ազդագիրը՝
Պարտատոմսերի առաջին տրանշի հիմնական պայմաններին, ձեռքբերման հայտերին, տեղաբաշխման ընթացքում պարտատոմսերի գներին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։