Բանկը 2023 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2024 թվականի փետրվարի 27-ը նախատեսում է տեղաբաշխել 11.25% դրամային տարեկան եկամտաբերությամբ անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։
Մինչև 2024 թվականի փետրվարի 27-ը կտեղաբաշխվեն 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով և 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով պարտատոմսեր։ Պարտատոմսերը թողարկվում են 30 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնային եռամսյակային վճարման պարբերականությամբ։
Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Ֆասթ Բանկի 32 մասնաճյուղերից, «Դայմենշն» ՓԲԸ-ից կամ այլ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններից՝ լրացնելով հայտ-հանձնարարականը և մինչև տվյալ օրվա ժամը 15։30-ը գումարը փոխանցելով տրամադրված հաշվեհամարներին։ Նշված ժամից հետո կատարված փոխանցումները մուտքագրված կհամարվեն հաջորդ աշխատանքային օրը։ Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիրը և հանրային ծառայությունների համարանիշը, ինչպես նաև բանկային հաշիվների տվյալները։
Ձեռք բերված պարտատոմսերի վերաբերյալ տեղեկությունները հաճախորդներին տրամադրում է ներդրումային ծառայություններ մատուցող այն անձը, ում մոտ հաճախորդը բացել է իր արժեթղթերի հաշիվը (դեպո հաշիվը)։
Ֆիզիկական անձանց պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են եկամտային հարկից և երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից հետևյալ պայմաններով՝
եթե նույն բանկում անձն ունի՝
- Միայն ՀՀ դրամով պարտատոմսեր (ավանդի առկայության դեպքում հաշվի է առնվում նաև դրա ծավալը) երաշխավորվում է 16 միլիոն ՀՀ դրամը,
- Միայն արտարժույթի դեպքում՝ 7 միլիոն ՀՀ դրամին համարժեք արտարժույթը,
- Ե՛վ դրամային, և՛ արտարժութային պարտատոմսեր ունենալու դեպքում՝ 7 միլիոն ՀՀ դրամը գերազանցելիս երաշխավորվում է միայն դրամային պարտատոմսը 16 միլիոն ՀՀ դրամի չափով,
- Ե՛վ դրամային, և՛ արտարժութային պարտատոմսեր ունենալու դեպքում՝ 7 միլիոն ՀՀ դրամից պակաս լինելու դեպքում, դրամայինը երաշխավորվում է ամբողջությամբ, իսկ արտարժութայինը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային պարտատոմսի տարբերության չափով։
ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՆՈՐ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ՀՀ դրամ |
|
Դասը |
Անվանական արժեկտրոնային |
Անվանական արժեք |
100,000 ՀՀ դրամ |
Տվյալ սերիայի թողարկման ընդհանուր ծավալը |
1, 000, 000, 000 ՀՀ դրամ |
Թողարկվող պարտատոմսերի քանակ |
10,000 հատ |
Շրջանառության ժամկետ |
30 ամիս |
Արժեկտրոնային տարեկան տոկոսային եկամտաբերություն |
11․25% |
Արժեկտրոնների վճարման պարբերականություն |
Եռամսյակային |
Թողարկող |
«Ֆասթ Բանկ» ՓԲԸ |
Տեղաբաշխող |
«Դայմենշն» ՓԲԸ |
Բանկը ձեռնպահ է մնում հաճախորդների միջև շահերի բախումից՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերի պաշտպանությանը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` պատվերում նշված պայմաններին համապատասխան գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈՒՄ Է ՍՊԱՌՈՂԸ: Ֆինանսական կազմակերպությունը ՉԻ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ սպառողի վնասները, եթե դրանք չեն պատճառվել ֆինանսական կազմակերպության կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում։
Կից Ծրագրային ազդագիրը՝
Ծրագրային ազդագրի ձեռքբերման համար կարող եք դիմել Ֆասթ Բանկ կամ «Դայմենշն» ՓԲԸ։