Ֆասթ Բանկն արդեն վիրտուալ աշխարհում է և հասանելի է բոլորին հայկական ամենաթրենդային տիրույթում՝ Ֆասթեքսվերսում։ Բանկն այս քայլով իր հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայություններից օգտվելու նոր, ավելի ժամանակակից փորձառություն։
Ֆասթ Բանկի վիրտուալ տարածքը՝ Fspace-ը Բանկի հաճախորդների և երիտասարդների այն սեգմենտի համար է, ովքեր համացանցի ակտիվ օգտատեր են և պատրաստ են թվային տրանսֆորմացիային, բարձր են գնահատում են նորագույն տեխնոլոգիաները և, անշուշտ, ուզում են առանց որևէ տեղ շտապելու, առանց ավելորդ ժամանակ ծախսելու՝ աշխարհի ցանկացած վայրից, ցանկացած պահի հայտնվել Բանկում։
Fspace-ում Ֆասթ Բանկի աշխատակիցների, ավելի ճիշտ՝ նրանց ավատարների հետ հաճախորդները կարող են հաղորդակցվել private talk-ի միջոցով՝ զանգով։ Հնարավորություն կա նաև այդ պահին տարածքում գտնվող մարդկանց հետ խոսել public talk-ով կամ հաղորդագրություն գրելով։ Ի դեպ, օգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները։ Բանկի դիջիթլ տարածքում հայտնվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Fastexverse հավելվածը կամ գրանցվել https://space.fastexverse.com/ կայքում, ապա գրանցումը հաստատելուց հետո տեղափոխվել community բաժին և այնտեղ գտնել Fspace-ը։
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնելու Fspace-ը և այնտեղ նոր հնարավորություններ ավելացնելու։
Մանրամասները՝ տեսանյութում։