ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՎՈՎ ՎԱՐԿԵՐ
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մինչև 17։00 ներկայացված հայտերի դեպքում վարկը կտրամադրվի տվյալ օրը, իսկ 17։00-ից հետո, շաբաթ և կիրակի, ինչպես նաև տոն և հիշատակի օրերին ներկայացված հայտերի դեպքում վարկը կտրամադրվի հաջորդող աշխատանքային օրը։
Ուժի մեջ է մտնում 13․10․2023
14%
անվանական տոկոսադրույք
12,000,000 ֏
առավելագույն գումա
60 ամիս
առավելագույն ժամկետ
Չի կիրառվում
վաղաժամկետ մարման տույժ
Դրամական միջոցների գրավով վարկ |
|||||
Վարկի նպատակ |
Սպառողական |
||||
Վարկի արժույթ |
AMD |
||||
Ավանդի արժույթ |
AMD, USD, EUR |
||||
Վարկի ժամկետ |
Ավանդի ժամկետով |
||||
Վարկի նվազագույն գումար |
100.000 ՀՀ դրամ |
||||
Վարկի առավելագույն գումար1 |
Սահմանված չէ |
||||
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք /հաստատուն/ |
Գրավադրվող ժամկետային ավանդի տոկոսադրույք +3% |
Արտարժույթով գրավի դեպքում2՝ Բանկի կողմից առաջարկվող AMD արժույթով ժամկետային ավանդի առավելագույն տարեկան տոկոսադրույք +3% |
|||
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք
|
13-15% |
||||
Գրավի առարկա3 |
Բանկում ներդրված ժամկետային ավանդ AMD արժույթով |
Բանկում ներդրված ժամկետային ավանդ USD, EUR արժույթներով |
|||
Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցություն /LTV/ |
Մինչև գրավադրվող ավանդի/ների գումարի 80% |
Արժույթ |
Վարկի Ժամկետ4 |
||
Գրավ |
Մինչև 180օր |
181-365 օր |
366-730օր |
||
LTV |
|||||
USD |
75% |
70% |
70% |
||
EURO |
70% |
65% |
60% |
||
Վարկի տրամադրման միջնորդավճար |
Չի պահանջվում |
||||
Վարկի սպասարկման միջնորդավճար |
Չի պահանջվում |
||||
Մարման եղանակ (վարկի գումար և տոկոս) |
Մայր գումարը և տոկոսագումարը ժամկետի վերջում |
||||
Վարկի տրամադրման եղանակ |
Միանվագ՝ անկանխիկ, Բանկում հաճախորդի անունով բացված ընթացիկ բանկային հաշվին |
||||
Բանկային հաշվի բացում և սպասարկում |
Համաձայն Բանկում գործող ընթացիկ Բանկային հաշիվների բացման և սպասարկման սակագների և պայմանների |
||||
Վարկի գումարի կանխիկ տրամադրում |
Համաձայն Բանկում գործող ընթացիկ Բանկային հաշիվների բացման և սպասարկման սակագների և պայմանների |
||||
Ժամկետանց մայր գումարի տույժ |
0.1% օրական |
||||
Ժամկետանց տոկոսագումարի տույժ |
0.13% օրական |
||||
Վարկի վաղաժամկետ մարում |
|
||||
Երաշխավորություն |
Չի պահանջվում |
||||
Վարկառու/Գրավատու |
18 տարին լրացած ֆիզիկական անձ - ավանդատու |
||||
Վարկառուի վարկային պատմության նկատմամբ պահանջներ |
Վարկի տրամադրման պահին գործող վարկային պարտավորությունները և այլ անձանց պարտավորությունների դիմաց տրամադրված երաշխավորությունները չպետք է լինեն ժամկետանց կամ դասակարգված որպես հսկվող, ոչ ստանդարտ, կասկածելի կամ անհուսալի ռիսկի դասերով։ |
||||
! Նախքան պայմանագրի կնքումը Բանկը Ձեզ կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկը, որում ներկայացված են Ձեզ տրամադրվելիք վարկի էական պայմանները։ 1 Նույն գրավով ապահովված մեկից ավելի վարկի դեպքում վարկ/գրավ հարաբերակցությունը չի կարող գերազանցել համապատասխան սահմանաչափը (համաձայն 9-րդ կետի): 2 Արտարժույթով գրավի դեպքում վարկի հասանելի գումարը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով վարկի տրամադրման պահին ՀՀ ԿԲ սահմանված փոխարժեքը։ 3 1) Ավանդային պայմանագրով Բանկում ներդրված ավանդը և դրանց նկատմամբ պահանջի իրավունքը կարող են հանդիսանալ գրավի առարկա, եթե դրանցում նշված միջոցները․ 2) Մեկ վարկը կարող է ապահովված լինել Բանկում ներդրված մի քանի նույն արժույթի ավանդով։ Տվյալ դեպքում՝ |
Ծանոթություն 1․ Վարկի տոկոսները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ՝ ելնելով տարում 365 օրվա հաշվարկից: 2․ Անհրաժեշտ փաստաթղթեր՝
3․ Վարկը տրամադրվում է Բանկի բոլոր մասնաճյուղերում: 4․ Վարկի տրամադրման դրական որոշման կայացման գործոններն են.
5․ Վարկի մերժման գործոններն են.
6․ Պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում, Հաճախորդին տեղեկացում և տրամադրում՝ 1աշխատանքային օրվա ընթացքում։ 7․ Վարկի մարման նպատակով մուտքագրված ցանկացած գումար որպես կանոն Բանկի կողմից ուղղվում է մուտքագրման պահին առկա՝ Հաճախորդի կողմից Բանկի Վարկային պայմանագրի ուժով վճարման ենթակա գումարների, այդ թվում՝ տույժերի, սպասարկման վճարների, տոկոսների, Վարկի գումարի մարմանը: Բանկն իրավունք ունի Հաճախորդի հետ կնքվող պայմանագրում վճարման ենթակա գումարների այլ հերթականություն սահմանել: 8․ Հաճախորդի կողմից վարկի վաղաժամկետ մարման դեպքում համամասնորեն նվազեցվում են վարկի տոկոսագումարները, առկայության դեպքում նաև սպասարկման վճարները, եթե վերջինս հաշվեգրվում է օրական կտրվածքով, իսկ 3-րդ անձանց կատարված վճարները ենթակա չեն նվազեցման: Վարկի ժամկետի ավարտին Հաճախորդի կողմից վարկի՝ մարման պարտավորությունը (ներառյալ մայր գումար, տոկոսներ, տուգանքներ, տույժեր և այլ վճարներ) գործառնական օրվա մինչև ժամը 16։00 չկատարելու դեպքում առանց Հաճախորդին լրացուցիչ ծանուցելու իրականացվում է վարկի պարտավորության ամբողջական մարում գրավի (ավանդի) գումարից, եթե գրավի (ավանդի) գումարը բավական չէ Վարկի ամբողջական մարման համար, ապա վարկի մնացած չմարված մասը տվյալ մնացորդի չափով շարունակում է սպասարկվել որպես հաշիվներով միջոցների շրջանառության ապահովմամբ սպառողական վարկ։ Գրավը արտարժույթով ավանդ հանդիսանալու դեպքում վարկի պարտավորության մարումը իրականացվում է Բանկի անկանխիկ փոխանակման փոխարժեքով։ 9․ Վարկառուի ցանկությամբ վարկի գործողության ընթացքում կամ վերջնաժամկետին կարող է լուծվել ավանդային պայմանագիրը և գումարը ուղղվել Վարկի ամբողջական մարմանը։ Ավանդի ժամկետը լրացած չլինելու դեպքում ավանդի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարների վերահաշվարկը կատարվում է ավանդային պայմանագրի համաձայն։ 10․ Քաղվածքների, դրանց կրկնօրինակների, տեղեկանքների և այլ ծառայությունների տրամադրման պայմանները և սակագները հրապարակված են Բանկի պաշտոնական կայքում` www.fastbank.am, ինչպես նաև տեղադրված են Բանկի գործունեության վայրերում։ 11․ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԲԱՆԿԸ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ։ 12․ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ԲԱՆԿԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ` www.fastbank.am։ 13․ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԲԱՆԿԻ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ։ 14․ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ ԵՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է։ 15․ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Սույն թվականի հունվարի 4-ից Բանկի մասնաճյուղերում դրամային վարկերի մինչև 100,000 ՀՀ դրամը ներառյալ յուրաքանչյուր կանխիկ մարման համար/ներառյալ վարկի ամբողջական մարումը/ կգանձվի 300 ՀՀ դրամ միջնորդավճար։
Հարգե՛լի հաճախորդ,
Բանկի կողմից Ձեզ վարկ տրամադրելու վերաբերյալ որոշումը կայացվում է՝ հաշվի առնելով տվյալ պահին Ձեր վարկային պատմությունը և Բանկի կողմԻց կիրառվող սքորինգային համակարգում ձևավորված Ձեր վարկարժանության գնահատականը (սքորը)։
Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե Դուք ինչպե՞ս եք կատարել և շարունակում կատարել Ձեր բոլոր ֆինանսական պարտավորությունները:
Ձեր վարկային պատմության մեջ ներառվում են միայն վարկային պատմության վերաբերյալ հարցման պահից վերջին 5 տարվա տվյալները (ստացած վարկերը՝ դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները, վարկից բխող մարումների կատարումը, այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները):
Օրինակ՝ Եթե Ձեր վարկային պատմության վերաբերյալ հարցում է կատարվում 2023 թվականի մայիսին, ապա Ձեր վարկային պատմությունում կարտացոլվի տեղեկատվություն միայն 2018 թվականի մայիսից սկսած:
Հարգե՛լի հաճախորդ,
Երբ դուք դիմում եք վարկի համար, Բանկը մինչև Ձեզ վարկ տրամադրելու որոշում կայացնելը գնահատում է, թե որքանո՞վ եք դուք պատասխանատու որպես վարկառու:
Եթե դուք ձևավորել եք «լավ վարկային պատմություն», ապա Բանկը հավանական է, որ ավելի հեշտ, արագ և ավելի բարենպաստ պայմաններով Ձեզ կտրամադրի Ձեր պահանջած վարկը:
Հարգե՛լի հաճախորդ,
Լավ վարկային պատմություն ձևավորելու համար անհրաժեշտ է՝
- Պատշաճ կերպով, ճիշտ ժամանակին վճարել Ձեր վարկի տոկոսներն ու մայր գումարի մարումները:
- Մտածեք այլ անձի համար երաշխավոր դառնալուց առաջ:
- Մի դարձեք վատ վարկային պատմություն ունեցող անձի համար երաշխավոր:
Եթե Դուք կարծում եք, որ Ձեր վարկային պատմության մեջ կան թերի կամ սխալ տվյալներ, ապա կարող եք դիմել ԱՔՌԱ վարկային բյուրո, որպեսզի պարզեք, թե ինչ տվյալներ են պահվում այնտեղ ձեր մասին, և որն է սխալ կամ թերի տեղեկատվության աղբյուրը։ ԱՔՌԱ վարկային բյուրոին կարող եք դիմել՝ ներկայացնելով գրավոր դիմում՝ www.acra.am կայքում սահմանված կարգով, կապի միջոցներով։
Ձեր վարկային պատմության մեջ սխալ կամ թերի տվյալների ուղղման նպատակով կարող եք նաև գրավոր դիմել Բանկին՝ ներկայացնեկով բողոք-պահանջի հայտ՝
- Առձեռն Բանկի Գլխամասային գրասենյակում կամ Բանկի ցանկացած մասնաճյուղում
- Փոստով՝ 0047, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Նորք- Մարաշ, Գ. Հովսեփյան 32/6
- Էլ. նամակ ուղարկելով [email protected]
Սքորը սքորինգային համակարգում ձևավորվող Հաճախորդի վարկարժանության գնահատականն է, որը ստացվում է հաճախորդի վերաբերյալ տարաբնույթ հասանելի տեղեկատվության վերլուծության և վիճակագրական մեթոդների կիրառման արդյունքում։ Սքոր գնահատականի հիման վրա կարող է որոշվել հաճախորդի վարկավորման հնարավոր սահմանաչափը, ժամկետը և այլ պայմաններ կոնկրետ վարկատեսակի համար։
Ֆասթ Բանկը վարկավորման գործընթացում կիրառում է սեփական սքորինգային համակարգը, որտեղ հավքագրվում և վերլուծվում են հաճախորդի վերաբերյալ տվյալներ տարբեր հասանելի տեղեկատվական աղբյուրներից, այդ թվում՝ ԱՔՌԱ վարկային բյուրո, ԷԿԵՆԳ, ՆՈՐՔ և այլտեղեկատվական բազաներ։ Սքորինգային ալգորիթմը հիմնված է մի շարք առանցքային պարամետրերի վրա, որոնց թվում են հաճախորդի վարկային պատմությունը և ֆինանսական վարքագիծը, վարկային ծանրաբեռնվածությունը, եկամուտները և այլ գործոններ։
ՍՔՈՐ գնահատականը բարելավելու համար վարկառուն կարող է`
- մարել կամ նվազեցնել ժամկետանց վարկերի քանակը, գումարը, հետագայում բացառելով նույնիսկ մեկ օրվա կտրվածքով ժամկետանց պարտավորությունների գոյացումը,
- նվազեցնել տրված երաշխավորությունների քանակը և գումարը,
- ապահովել տրված երաշխավորությունների մասով ժամկետանց գումարների ամբողջական մարումը,
- նվազեցնել առկա վարկերի քանակն ու մնացորդները՝ դրանք մարելով մասամբ կամ լիովին:
Մանրամասներ՝
Հարգե՛լի հաճախորդ,
ԱՔՌԱ վարկային բյուրոյից տարին մեկ անգամ վարկային զեկույց ստանալն անվճար է:
Կարող եք տարին մեկ անգամ առցանց եղանակով ԱՔՌԱ վարկային բյուրոյի կայքից (www.acra.am) վերցնել Ձեր վարկային զեկույցը և ստուգել Ձեր վարկային վարքագիծը: Սխալներ նկատելու դեպքում դիմեք վարկատու կազմակերպությանը՝ դրանք շտկելու նպատակով:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Վարկառուի կողմից վարկային պարտավորթյունները չկատարելու դեպքում Երաշխավորն է պարտավորվում մարել պարտավորթյունները։
Վարկառուի կողմից պարտավորությունները չկատարելու և վարկը ժամկետանց դառնալու դեպքում վատանալու է երաշխավորի վարկային պատմությունը, ընդհուպ երաշխավորը կարող է զրկվել գույքից:
Երաշխավորի հետ հաղորդակցումը իրականացվում է վերջինիս կողմից ընտրված եղանակով:
Բանկը պարտավորվում է՝
- Երաշխավորին տրամադրել վարկային, երաշխավորության պայմանագրերի և մարման գրաֆիկի օրինակ:
- Երաշխավորին 7 օր առաջ ծանուցել իր երաշխավորած վարկի պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
- Երաշխավորին 1 օր առաջ հիշեցնել իր երաշխավորած վարկի առկա պարտավորության վերաբերյալ:
- Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը մեկ օր հետո երաշխավորին տեղեկացնել այդ մասին:
Երաշխավորը իրավունք ունի՝
- Ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին:
- Վարկառուից հետ ստանալու իր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:
Վարկային հաշվիչ
Ամսական վճարի չափ
0.00 AMD
էջը թարմացվել է 04/01/2024, 09։30